Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տուն է գնացել

Ինչպես հայտնում է bloomberg գործակալությունը, ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը մասնակցել է բանտային ոլորտում բարեփոխումների մասին լսումների, որին ներկա են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:

Գործակալությունը հիշեցնում է, որ սա Քիմի արդեն երկրորդ այցն է Սպիտակ տուն՝ գրելով, որ առաջին այցի շրջանակներում վերջինս հանդիպել է նախագահ Թրամփի հետ և խնդրել ազատ արձակել թմրանյութերի համար դատապարտված սևամորթ կնոջը, ով արդեն ազատության մեջ է:

Նույն շարքից