Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանում զինված հարձակում է կատարվել հայաստանցի գործարարներին պատկանող գումար տեղափոխող ավտոմեքենայի վրա

analitik.am

Սեպտեմբերի 5-ին՝ երեկոյան, Եկատերենբուրգում անհայտ անձինք կրակ են բացել  Audi մակնիշի ավտոմեքենայի վրա: Զինված հարձակումը պլանավորած է եղել: Նշվում է, որ ավտոմեքենայում խոշոր գումար է եղել, որը պատկանել է հայաստանցի գործարարների:

Հրաձգության արդյունքում որևէ մեկը չի տուժել: Չարագործները դեռ անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել՝ չկարողանալով գողանալ գումարը: Միջադեպից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով իրավապահներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հարձակվողներին դեռ չեն հայտնաբերել, սակայն արդեն հայտնի է, որ կրակը բացվել է Կալաշնիկովի ինքնաձիգից: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Նույն շարքից