Քաղաքական 

Չեմ կարծում, թե նման բան կա. Գալուստ Սահակյանը՝ «Հյուսիս-Հարավ»-ի չարաշահումների մասին

Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի, «Հյուսիս-Հարավ»-ում հայտնաբերված չարաշահումների մասին տարածված տեղեկությունները սուտ են: Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել, հարուցվել է քեական գործ:

Լրագրողների այն դիտարկմանը, որ վերոնշյալն իրավապահների բացահայտումն է, Սահակյանը պատասխանել է, թե չի կարծում, որ նման բան կա:

Նույն շարքից