Ոստիկանապետը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք զինամթերք չի տեսել, սակայն մահակներ տեսել է: Այս մասին ոստիկանապետը հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 6-ին:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հրաման են տվել իրեն այդ օրերին՝ Օսիպյանը պատասխանեց՝ հասարակական կարգը պահպանելու: Հարցին, թե ինչպես պետք է դա արվեր, ոստիկանապետը նշեց՝ օրենքով նախատեսված կարգով, այդ թվում նաև օրենքի սահմաններում ֆիզիկական ուժ կիրառելով:
Անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարուցված նոր քրեական գործին՝ փաստաթղթեր կեղծելուն՝ Ոստիկանապետ Օսիպյանը նշեց, որ ինքը հարցաքննության չի կանչվել ու չի կարող ասել ոստիկանությունից մարդիկ կան արդյո՞ք, որ կանչվել են, թե՝ ոչ: