Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործի մասին, ով գտնվում է հետախուզման մեջ, կոչ արեց համբերատար լինել՝ նշելով, որ դա այնպիսի գործընթաց է, որը համբերություն, աշխատանք է պահանջում:
Օսիպյանի խոսքերով, հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպես, որ նրան հնարավոր չլինի հայտնաբերել. «Մենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների հետ սերտ համգործակցում ենք: Աշխատանքը վաղ թե ուշ արդյունք կտա»: