Սեպտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում՝ մոտ 2000 քմ, Ձորաղբյուր գյուղի Բանկի փողոցում գտնվող հուշարձանի տարածքում՝ մոտ 2000 քմ, Պտղնի գյուղի գազի գրասենյակի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Հրազդան քաղաքի Ֆիդայինների փողոցում այրվել է 1500 քմ խոտածածկույթ, Շահումյան փողոցում՝ նախկին ջերմոցների մոտակայքում՝ մոտ 8 հա, Ջրառատ թաղամասի հին գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Սոլակ գյուղի անասնագոմերի մոտակայքում՝ մոտ 3 հա, Եղվարդ քաղաքում՝ մոտ 17 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 40 պտղատու ծառ, Առինջ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Աբովյան քաղաքի գերեզմանատան տարածքում և մոտակայքում՝ մոտ 2500 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է 30 դեկորատիվ ծառ, քաղաքապետարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի վերջնամասում՝ 2000 քմ, Կարմրաշեն գյուղի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 60 հա, Ծաղկահովիտ գյուղի Շահումյան փողոցում՝ մոտ 70 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Նորավան գյուղում՝ 2 հա խոտածածկույթ, Գորիս քաղաքի «Թոզկապի» կոչվող թաղամասին հարակից գերեզմանոցի տարածքում՝ մոտ 3 հա, Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից տարածքում՝ 4000 քմ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 2 հա, Սևան-Ճամբարակ ավտոճանապարhի 18-րդ կմ-ին հարակից` մոտ 1.5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ «Սպիտակ» հիվանդանոցի մոտ՝ մոտ 200 քմ, Քեթի համայնքի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում` մոտ 2.5 հա, Տավուշի մարզի Ն. Կ. Աղբյուր բնակավայրի «Ալազի ձոր» կոչվող հանդամասում՝ մոտ 2.5 հա, Այրում քաղաքում՝ մոտ 2000 քմ, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 200 քմ, Վարսեր-Գեղամավան ավտոճանապարհին՝ Սևանի հոգեբուժարանի հարևանությամբ՝ մոտ 2 հա, Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` մոտ 2.5 հա խոտածածկույթ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Մալիշիկ» գործարան տանող ճանապարհային ցուցանակի մոտակայքում՝ մոտ 150 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: