ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում է անձնական պատասխանատվություն նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով նախարար Բեն Ուոլլեսը:
Բրիտանացի նախարարի խոսքերով, Պուտինը պատասխանատվություն է կրում, քանի որ հենց նա է երկրի ղեկավարը և հենց կառավարությունն է զբաղվում հետախուզության ֆինանսավորմամբ:
Ավելի վաղ Լոնդոնը հրապարակել էր այն քաղաքացիների լուսանկարները, ովքեր մեղադրվում են Սկրիպալների թունավորման մեջ՝ հայտարարելով, որ վերջիններս ռուսական հետախուզության աշխատակիցներ են: