Այսօր՝ սեպետմբերի 6-ին, խորհրդարանում Քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելը մասին նախագծի քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, խոսելով ընտրակաշառքների բաժանման մասին, նշեց, որ պետք է ի վերջո տրվի մի շատ կարևոր հարցի պատասխան՝ առաջարկն է ծնում պահանջա՞րկ, թե՝ հակառակը:
Կոնջորյանի խոսքերով, եթե քաղաքացին ընտրակաշառք չի վերցնում, որպես կանոն նրան ընտրակաշառք չեն էլ առաջարկում. «Եթե մարդ երկու անգամ ընտրությունների ժամանակ կաշառք չի վերցրել, նրա տուն ընտրակաշառք բաժանողը պարզապես չի մտնում, քանի որ այդ ինդուստրիան այնպես է կազմակերպված, որ փոքրիկ թաղային լիդերիկները՝ տասովչիկները գիտեն, թե ում տուն պետք է մտնել, ում դուռը թակել:
Պատգամավորը կարծում է, որ նա, ով ընտրակաշառք չի վերցրել, մտահոգվելու կարիք չունի:
Կոնջորյանը վստահ է, որ ընտրակաշառքի դեպքում հենց առաջարկն է ծնում պահանջարկ և քննարկվող օրենքի ելակետային նպատակն է արգելել քաղաքական գործընթացների և ընտրությունների արդյունքների վրա փողի ազդեցությունը»: