Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարությունը հաստատել է Հանրային խորհուրդի կազմը, որը կշարունակի գլխավորել Վազգեն Մանուկյանը: Նախագիծն ընդգրկված էր գործադիրի նիստի օրակարգում:
Խորհրդի կազմում են ընդգրկվել նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, Նարինե Թուխիկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Գագիկ Գինոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Հրանտ Աբրահամյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը: