Հասարակություն 

Շանթ Հարությունյանի ազատության համար այսօրվա ակցիան նրա որդին չի կազմակերպել

analitik.am

Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցներն արդարացման վճիռ են պահանջում Շանթի և ընկերների գործով: Բողոքող քաղաքացիների շարքերում է նաև Հարությունյանի որդին՝ Շահենը:

Analitik.am-ի հետ զրույցում կրտսեր Հարությունյանը հայտարարեց, որ այսօրվա բողոքի ակցիայի նախաձեռնողն ինքը չէ և մանրամասների մասին խոսել չի կարող:

Շահենի խոսքերով, բողոքի ակցիայի հիմնական նպատակն այն է, որ արդարացում լինի Շանթ Հարությունյանի գործում և նա հնարավորինս շուտ ազատ արձակվի. «Ես  դրական սպասելիքներ չունեմ»:

Նույն շարքից