Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն այնքան կարևոր են, որ ամեն ինչ կարող է հարթվել

analitik.am

Լինում են իրավիճակներ, երբ կնճիռներ են առաջանում երկկողմ հարաբերություններում, սակայն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն այնքան կարևոր են, որ ամեն ինչ կարող է հարթվել: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով, Հայաստանն ու Ռուսաստանը շատ կարևոր հեռանկարային խնդիրներ ունեն լուծելու իրար հետ. «Սա է իմ հույսը: Կարող է թյուրիմացություններ լինեն, տարընթերցումներ առաջանան, որոշ քայլեր մեկնաբանվեն ոչ ի շահ ռազմավարական ընկերության, քանի որ մենք դաշտում շատ չուզողներ ունենք, ովքեր ցանկանում են խաթարել մեր միջև բարեկամական հարաբերությունները»:

Ռուստամյանը կարծում է, որ նման ուժեր կարող են լինել նաև Ռուսաստանում, որտեղ բազմաշերտություն կա, իսկ Հայաստանում պետք է չափված-ձևվված հայտարարություններ արվեն, որպեսզի խնդիրներ չլինեն և չլինեն այնպիսի հայտարարություններ, որոնք վերջրես լինում են օրինակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից:

Նույն շարքից