Հասարակություն Պատահարներ 

Պատահար՝ Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում. Կա տուժած

analitik.am

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի (վարորդը` Ն. Ս., ծնված 1996 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը` Հ. Կ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից