Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր մոտեցումը. Րաֆֆի Հովհաննիսյան. Առավոտ

analitik.am

Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության առաջ մեկնարկեց ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման եւ ազատ արձակման նախաձեռնությունը:

Այն կազմակերպել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը:

Ցուցարարները հայտարարեցին՝ առաջինը Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալներին ազատ թողնելն է. «Բաց թողնելն ուրիշ բան է, արդարացնելն՝ ուրիշ: Նա հո հանցագործ չէ՞, Շանթին պետք է բաց թողնել ընդհանրապես: Մարդը մեղավոր չէ, ի՞նչ է արել. մեր պես ելել, ցույց է արել, բռնել, տարել են: Ինչքա՞ն պետք է բանտերում մնա, հազար հիվանդություն է ձեռք բերել»:

Դատախազության շենքի առաջ էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա  հայտարարեց. «Այստեղ եմ Շանթի՝ որպես մեր առաջատար քաղաքացու և քաղբանտարկյալի ազատ արձակման պահանջով: Նոր իրավիճակ և հանգամանքներ են. դա երևում է մարտի 1-ի հարցով, իրավաքաղաքական մոտեցումները վերանայվում են, նոր Հայաստանում որևէ տեղ չունենք քաղաքական բանտարկյալ ունենալու համար: Շանթը պետք է նոր իշխանության, նոր Հայաստանի իրավաքաղաքական մոտեցմամբ ազատ արձակվի: Պարոն վարչապետը նույնպես եղել է քաղաքական բանտարկյալ. ամեն մեկը յուրովի է մոտենում: Ինքն այդ ժամանակ, ինչպես բազում այլ անձինք, արդարացման իրավունք ու հրամայական ունեն: Այս պահանջը թե՛ քանակի, թե՛ որակի առումով դրա համար է: Պետք է տեսնենք՝ Հայաստանը ոչ միայն խոսքով է ազատ, նոր ու իրավական, այլ գործով: Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի. դա լակմուսի թուղթ է, ցուցիչ նոր իրականության: Պետք չէ սպասել Ստրասբուրգներից որոշումների, որ այստեղ բան փոխվի: Շանթ Հարությունյանը պիտի ազատ արձակվի. այստեղ այլընտրանք չկա»:

Հարցին՝ խնդրի լուծման երկու տարբերակ կա, որն առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Վարչապետը խելացի, լայն մտահորիզոնի տեր գործիչ է, եթե կա քաղաքական և իրավական կամքը պետության կողմից, ձևը կգտնվի: Դիմումը պիտի գա վարչապետից, դատախազից, առաջին քայլը պետք է լինի պետության ներկայացուցիչ իշխանության կողմից: Պարոն վարչապետն իր մոտեցումը պիտի վերանայի»:

«Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց. «Մեր պահանջն է մեր ընկերոջն օր առաջ տեսնել ազատության մեջ: Մեր պահանջն է, որ երկրում օր առաջ բացակայեն քաղբանտարկյալները»:

Ցույցի ավարտին ՀՀ գլխավոր դատախազություն հանձնվեց պահանջագիր Արթուր Դավթյանին, որի  տեքստը վերջին օրերին բաց էր միանալու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից