Հասարակություն 

Այն պահին, երբ հեռանամ վարչապետի կարգավիճակից... Նիկոլ Փաշինյան

analitik.am

Բոլոր որոշումները պետք է կայացվեն հանրային կարծիքի կամ Հանրապետության հրապարակի տեսակետների հաշվառումով: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ուղեղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, նրանք, ովքեր ասում են, որ այդպես չի կարող լինել, ժամանակին ասում էին՝ ինչպես կարող է հրապարակի վարչապետն ընտրվի վարչապետ. «Նրանք ասում էին, որ նման բան չի կարող լինել, բայց եղավ, մյուսներն էլ կլինեն»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ճակատագիրը՝ հանրապետության մակարդակում, ՏԻՄ-երի մակարդակում, որոշելու են միայն ՀՀ քաղաքացիները. «Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Քանի դեռ վարչապետ եմ, պետք է երաշխավորեմ, որ դուք ՀՀ-ում իշխանության կրողն եք: Իսկ այն պահին, երբ հեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որևե մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»:

 

Նույն շարքից