Հասարակություն 

Կան արդյո՞ք կառավարությունում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ. Դավիթ Սանասարյանը չպատասխանեց հարցին

analitik.am

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է այն տեղեկությունները, թե լարված հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ազատության եթերում Սանասարյանը հայտարարեց, որ Փաշինյանի հետ ունի շատ լավ, գործնական հարաբերություններ:

Ինչ վերաբերում է հարցին, թե շատ նախանձողներ ունի արդյո՞ք ինքը կառավարության կազմում, Սանասարյանը հայտարարեց, որ ինքն իր պաշտոնում ծերանում է՝ աշխատում է առավոտից երեկո, բացասական էմոցիներ է ստանում, թե ինչպես են երկիրը քանդել, հետևաբար դժվար թե նախանձողներ լինեն. «Ես ասում եմ, որ այդ մարդիկ անհայրենիք են եղել, չէին կարող սեփական հայրենիքի նկատմամբ այսքան դաժան գտնվել, քանդել ու հնարավորինս ուտել»:

Մեկ այլ սադրիչ հարցի՝ ճիշտ է արդյո՞ք, որ կառավարությունում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ կան, Սանասարյանը չպատասխանեց:

 

 

Նույն շարքից