Հասարակություն 

Եթե Ռոբերտ Քոչարյանը փախնելու լիներ, ետ չէր գա. ՀՅԴ պատգամավոր

analitik.am

«Ես չեմ լսել, որ երեք իրավաբան 4-5-ից պակաս կարծիք հայտնեն, մի քիչ դժվար է իրավաբանական վեճերի մեջ տեղավորվելը»,-այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի, մասնավորապես անձնագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասով տարբեր իրավաբանների արտահայտած կարծիքներին:

Ռուստամյանի խոսքերով, մի բան պարզ է՝ Քոչարյանը կամ մեղավոր է, կամ՝ անմեղ. «Եթե անմեղ է, բնականաբար կարող է օգտվել բոլոր հնարավորություններից՝ ունենալ անձնագիր և այլն: Իհարկե սրբության սրբոցն անմեղության կանխավարկածն է. քանի մարդը չի դատապարտվել, նա անմեղ է: Կան նաև քննիչների մեկնաբանությունները»:

Ռուստամյանի կարծիքով չկար խնդիր, որ Ռոբերտ Քոչարյանը կարող էր խուսափել քննությունից. «Եթե փախներ, ետ չեր գա: Սակայն դա քննիչների որոշելիք հարցն է, օրենքով պետք է նայվի՝ հարազատ են մնացել արդյո՞ք մեղադրյալի իրավունքին, թե՝ ոչ»:

Նույն շարքից