Հասարակություն 

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքները. 6-րդ հորիզոնականում հայեր են

analitik.am

Forbes-ը հրապարակել է 2018 թվականի Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների անունները: Ցուցակի առաջին հորիզոնականում, ինչպես հայտնում է Լենտան, հայտնվել է Միխայել Գուցերիևի կլանը: Այս ընտանիքի կարողությունը հասնում է 5,97 միլիարդ դոլարի: Անցած տարի Գուցերիևների կարողությունը գնահատվում էր 9,91 միլիարդ դոլար:

Ամենահարուստ ընտանիքների ցանկի երկրորդ հորիզոնականում Ռոտերբերգներն են, որոնց կարողությունը գնահատվում  է 4,85 միլիարդ դոլար, իսկ եռյակը եզրափակում է Վալենտին և Դենիս Գապոնցևների ընտանիքը:

Ամենահարուստ ընտանիքների ցանկում հայտնվել են նաև Սարկիսովները, ովքեր հանգրվանել են 6-րդ հորիզոնականում:

Նույն շարքից