Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը չվճարվող արձակուրդ է տվել Արտակ Զեյնալյանին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ է տրամադրվել: Որոշման մեջ ասված է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:

2. Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Զեյնալյանը հայտնել էր, որ արձակուրդ է վերցնելու, որպեսի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, որտեղ գլխավորելում է Լույս դաշինքի ցուցակը:

Նույն շարքից