Հասարակություն 

Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ քննարկվել են մի շարք հարցեր

analitik.am

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին:

Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների կողմից չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը:

Աղասի Կիրակոսյանը հիշեցրեց, որ առջևում նաև Անկախության հռչակման օրն է, տոն, որ մեծ շուքով է նշվում ողջ հանրապետությունում, և որպեսզի այդ տոնական տրամադրությունը որևէ կերպ չխաթարվի, ոստիկանական կարգախմբերը պետք է կրկնակի աչալուրջ լինեն:

Խորհրդակցության ժամանակ առանձնակի մանրամասն խոսվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ, ինչպես և ընտրության ժամանակ ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության պետի տեղակալները շեշտեցին, որ չպետք է հանդուրժել ընտրական կեղծարարության կամ ընտրակաշառքի որևէ դրսևորում:

Օրկարգային թեմաներից էր` հոկտեմբերի 6-13-ը Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոն պետությունների գագաթնաժողովի ընթացքում ոստիկանության խնդիրները:

«Ըստ նախնական տվյալների, մոտ 30 պետություններից 4-ից 5000 օտարերկրյա քաղաքացի է գալու և նրանք մեր երկրի մասին պատկերացում են կազմելու նաև ոստիկանության ծառայությունը տեսնելիս»,- ասաց Աղասի Կիրակոսյանը:

Խորհրդակցությանը քննարկվեց նաև, թե որոնք են լինելու ոստիկանության գործողություները Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ:

Հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին անդրադառնալով` ոստիկանության պետի տեղակալները ևս մեկ անգամ ընդգծեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կոռուպցյոն դրսևորումները բացառելու պահանջը` հիշեցնելով որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

Խորհրդակցության ավարտին ստորաբաժանման ղեկավարներին տրվեցին կոկնկրետ հանձնարարականներ:

Նույն շարքից