Հասարակություն Ֆեյսբուք 

Պետք չէ նորագույն երևալու համար կասկածի տակ դնել ամեն հին, դուք էլ եք հնանալու մի օր

analitik.am

Պարզվում է՝ «Հայ ասպետը» կամայականության թողտվության հետևանք է եղել արդեն 10 տարի և նման թողտվությամբ կրթել տասնյակ հազարավոր աշակերտներ, իսկ մենք էլ գիտեինք պայքարելով ենք հասել դրան... մեջբերենք ՀՀ ԿԳ փոխնախարարի այսօրվա հարցազրույցից մի հատված - «շատ ծրագրեր կամայականորեն ֆինանսավորվել են պետության բյուջեից, որովհետեւ համապատասխան քաղաքական որոշումներ են եղել»,- կարծիք հայտնեց ԿԳ նախարարի տեղակալը: Այո՝ կարծիք, որովհետև «Հայ ասպետի» դեպքում այս խոսքերը կարող են միայն կարծիք լինել..... որովհետև «Հայ ասպետը» միշտ մրցույթից դուրս է եղել միայն իր մասշտաբների անհամեմատության շնորհիվ....եթե խոսենք միայն թվերի լեզվով, ապա 10 տարվա ընթացքում եթեր է հեռարձակվել մոտ 380 հեռուստախաղ մասնակցել է շուրջ 960 դպրոց, 12 500 աշակերտ և ուսանող, իսկ համաբանակային 6 տարվա հեռուստախաղերին մասնակցել է մոտ 1100 զինվոր ու սպա: Նման մասշտաբի հեռուստախաղի նախագիծ եթե եղել է , ապա խնդրում ենք հրապարակել: Իսկ հեռուստախաղի տված հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակության արդյունքները միայն հասարակությունը և ինքը՝ աշակերտը կարող է գնահատել, և գուցե մտածեիք, որ հենց դրանով է պայմանավորված հեռուստախաղի երկարակեցությունը: Իսկ եթե անգամ նման ծրագրի հետևում քաղաքական որոշում ու որևէ կամայականություն է փնտրվում, ապա երանի, շատ երանի, որ նոր որոշումների արդյունքներն էլ նույնքան արդյունավետ լինեին..... Պետք չէ նորագույն երևալու համար կասկածի տակ դնել ամեն հին, կամ որ ավելի անընդունելի է՝ չհարգել կատարված աշխատանքը..... պարզապես գեղեցիկ չէ, չէ որ դուք էլ եք հնանալու մի օր: Իսկ ինչ վերաբերում է մրցույթին - միայն ողջունում ենք և «Հայ ասպետն» էլ պատրաստ է մասնակցելու նոր ծրագրերով.... և թող հաղթի լավագույնը:

Կարին Տոնոյան

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ  «Հայ ասպետ» ծրագիրը հնարավոր է հաջորդ տարի եթերում չլինի:

 

Նույն շարքից