Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականներն անհանգստացած չեն մի պարզ պատճառով. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետևում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով:

Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը: «Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը: Թող խորհրդարանն էլ ընդդիմադիր լինի, ի՞նչ է եղել որ»,- նշեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ և՛ ինքը մնա վարչապետի պաշտոնում, և՛ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, և՛ խորհրդարանն ինքնալուծարվի, և՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն: Փաստորեն, նախորդ վարչապետի «հագով» ձևված սահմանադրությունը նոր վարչապետի համար, այդուհանդերձ, «նեղ» է ստացվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից