Քաղաքական Միջազգային 

Պուտինի հետ հանդիպումն իմ կյանքի լավագույն հանդիպումներից մեկն էր. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկն է: Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Մոնտանա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է CNN-ը:

«Իմ քննադատները ցանկանում էին, որ մենք բռնցքամարտի վերածենք հանդիպումը: Սակայն մենք հիանալի հանդիպում ունեցանք: Խոսել ենք Ուկրաինայի, Սիրիայի, Իսրայելի պաշտպանության մասին: Մենք շատ բաների մասին ենք խոսել»,-հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 16-ին, Հելսինկիում:

Նույն շարքից