Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանն իր տարածաքում չեղյալ հայտարարեց Միքայել Հարությունյանի հետախուզումը. Նոր զարգացումներ

analitik.am

Միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղյալ է համարվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրը հայտնել է, որ վերոնշյալ որոշումը կայացվել է Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո:

Այսպիսով, ՌԴ տարածքում Հարությունյանին այլևս որևէ վտանգ չի սպառնում: Սակայն, եթե նա հայտնվի ԱՊՀ այլ երկրներում, նրան կարող են ձերբակալել և հանձնել Հայաստանին:

Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ Հարությունյանին Հայաստանին հանձնելու դիմումն ուղարկվել է ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզության գծով: Դիմումի մեջ նշված է եղել նույնիսկ Մոսկվայում նախկին նախարարի բնակարանի հասցեն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվան հրաժարվել է Երևանին հանձնել նախկին նախարարին:

 

Նույն շարքից