Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան բիզնես-կենտրոնում. Զոհեր և վիրավորներ կան

ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի բիզնես կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 3 զոհ և 2 վիրավոր կա, այս մասին հայտնում է Fox News.-ը:

Հարձակումը տեղի է ունեցել 30 հարկանի շենքում, որտեղ գտնվում է մասնավորապես Fifth Third Bancorp բանկի շտաբ-բնակարանը: Շենքում կան նաև մեծ թվով խանութներ և այլն:

Հարձակվողի վրա պատասխան կրակ է բացվել ոստիկանների կողմից: Ավելի ուշ պարզվել է, որ հրաձիգը զոհվել է, սակայն դեռ հայտնի չէ նա ինքնասպան է եղել, թե սպանվել է ոստիկանների կողմից:

Կրակ բացողը չի եղել բանկի աշխատակից, հարձակման պատճառները հայտնի չեն:

Վիրավորներից մեկի կյանքին վտանգ է սպառնում:

 

Նույն շարքից