Հասարակություն 

Հերթը հասավ նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Տեղեկությունը ՀՔԾ-ից մեզ հետ զրույցում չմեկնաբանեցին՝ նշելով, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել:

Նշենք, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լյովա Երանոսյանն ազատվել էր աշխատանքից:

Նշենք նաև, որ Երանոսյանի անվան հետ կապված բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր կան: 2017 թվականի մարտի 21-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև:

Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ միջադեպին մասնակցել է նաև Երանոսյանը:

Աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել նաև հեղափոխության օրերին, երբ Երանոսյանն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին սպառնում է և հայհոյում: Վերջինս էլ ջրի շշով հարվածում է նրան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից