Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ աջակցություն է հայտնել Սիրիայում ռուսական օպերացիային: Այս մասին, ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, կանցլերը հայտարարել է RTL-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Մերկելը նշել է, որ պետք է պայքար մղել Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող Իդլիբում ծայրահեղական ուժերի դեմ և պաշտպանել քաղաքացիներին:
Գերմանիայի կանցլերը նաև հայտնել է, որ այդ հարցը լուրջ ձևով քննարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ: