Սպորտ Հասարակություն 

«Բարսելոնան» պատրաստվում է անվճար փախցնել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված մնալ «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյի ծառայություններով:

23-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2019 թվականի ամռանը, և նա չի ցանկանում երկարաձգել այն: Իսկ կատալոնական գրանդը պատրաստվում է սպասել մեկ տարի և մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացուն Կատալոնիա հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով:

Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:

 

 

Նույն շարքից