Հասարակություն 

Սև ֆոն՝ Հայկ Մարությանի նկարի փոխարեն. Արայիկ Հարությունյանը հեռացրել է իրենց թեկնածուի լուսանկարը

Երեկ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել  էր  Երևանի ավագանու ընտրություններում Իմ քայլը դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի լուսանկարը: Էջում հրապարակելուց զատ, ԿԳ նախարարն այն տեղադրել էր նաև որպես իր պրոֆիլի ետնանկար:

Դրանից հետ տարբեր օգտատերեր սկսեցին քննադատել նախարարին՝ հայտարարելով, որ նա օրենքի կոպտագույն խախտում է թույլ տվել իր այդ քայլով: Այդ գրառումներից մեկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչպես արդեն հայտնեցինք, լուսանկարը տեղադրվել է երեկ, և տրամաբանական կլիներ, եթե այն իր տեղում մնար մինչև սեպտեմբերի 23-ը՝ ընտրության օրը: Սակայն, ինչպես երևում է, ինչ-որ բան այնպես չի ընթացել և նախարարը Հայկ Մարությանի լուսանկարը փոխարինել է սև ֆոնով:

Նույն շարքից