Կրիշտիանո Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» Մարկո Ասենսիոյին առաջարկել են վերցրել նրա համարը, սակայն իսպանացին հրաժարվել է:
Cadena COPE-ի փոխանցմամբ, 22-ամյա հարձակվողը ցանկություն է հայտնել շարունակել խաղալ 20 համարի մարզաշապիկով:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Արքայական ակումբում 7 համարի մարզաշապիկով հանդես է գալու Մարիանո Դիասը: