Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ֆրանսիա

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում»,- ասել նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ը փորձել է այցի մասին այլ մանրամասներ ճշտել ՀՀ կառավարությունից: Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել է, որ վարչապետի աշխատակազմն այցերի մասին տեղեկատվություն տրամադրում է այցերից միայն մեկ-երկու օր առաջ:

Նույն շարքից