Հասարակություն 

Որտեղ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 1-ին

analitik.am

Ով ունի վկայություն, ինչը կօգնի ամբողջական ճշմարտությունը ջրի երես դուրս հանել, պետք է հարցաքննվի: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին և հավելելով, որ պետք է հարցաքննվի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, մարդիկ կան, ովքեր ունեն տեղեկատվություն, որը մինչև հիմա հայտնի չէ ոչ հասարակությանը, ենթադրաբար ոչ էլ քննչական մարմնին. «Եթե ուզում ենք ճշմարտությունը բացահայտվի, անկախ ամեն ինչից, բոլոր կապ ունեցողները պետք է վկայություն տան, պետք է նրանք իրենց անանունությունից դուրս գան: Արմենը, Հովսեփը, մեր մյուս ընկերները եղել են այդ դեպքերի կիզակետում, նրանք չեն փախել, իրենց մարմնի վրա զգացել են դա, կյանք են փրկել: Սա կարևոր է պետական առաջընթացի համար»:

Հարցին, թե որտեղ է ինքը գտնվել այդ օրերին, Հովհաննիսյանը նշեց, որ մարտի 1-ին որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ դիտորդ է եղել Պետերբուրգում Ռուսաստանի ընտրությունների ժամանակ, սակայն երբ իմացել է մարտի 1-ի դեպքերի մասին վերադարձել է Երևան և առաջինը հիվանդանոցում այցելել Արմեն Մարտիրոսյանին»:

Նույն շարքից