Քաղաքականություն 

Նա ազգային հերոս է. Գեներալ Մանվելը Շարմազանովին ասել է, որ տուշոնկաների հետ կապ չունի

analitik.am

Քանի դեռ չկա վերջնական դատավճիռ, թիվ մեկ խնդիրն անմեղության կանխավարկածն է: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Մանվել Գրիգորյանի գործի մասին:

Շարմազանովի խոսքերով, պետք չէ մոռանալ մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին. «Վարչապետը ո՞ր իրավունքով է կանգնում ու մինչև ԱԱԾ-ի տեսանյութի հրապարակումը գնահատական հիշեցնում: Դա որ Սերժ Սարգսյանն աներ, կուտեին մեզ»:

Շարմազանովն ասաց, որ ինքն այցելել է Մանվել Գրիգորյանին, նա ասել է, որ տուշոնկաների հետ կապ չունի. «Նա ազգային հերոս է, մեր գեներալն է, ազգային ազատագրական պայքարում ունեցել է շատ լուրջ դերակատարում: Ես գնացել եմ տեսնելու նրա առողջական վիճակը: Ինձ այնպես են դաստիարակել, որ ընկածին չեն խփում: Իմ նախաձեռնությամբ գնացել եմ»:

Նույն շարքից