Քաղաքականություն 

Ես զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում. Շարմազանով

analitik.am

«Ես զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է գումի շուկա պոմիդորի գին է հարցնում, ինչը պետք է Գյուղնախարարության առաջատար մասնագետն աներ: Զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում, կամ գործ անելու փոխարեն սիրելի կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով»,-այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով դիտարկումներին, թե վարչապետն ու կառավարության անդամները զարմացած են Հայաստանում կոռուպցիայի մասշտաբներից:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով, կառավարությունը չի կարողանում հացով ապահովել մարդկանց, համատարած թանկացումներ են. «Մեռան աչքներս մտցնելով, թե բանանն էժանացավ։ Դրա փոխարեն միսը թանկացավ»:

Ինչ վերաբերում է նրան, որ հանրությունը ծափահարում է, Շարմազանովը նշեց, որ մարդիկ այսպես ծափահարել են նաև Ստալինին ու Հիտլերին. «Ես չեմ համեմատում նրանց»։

Նույն շարքից