Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանը վառ օրինակ է, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության. Աշոտյան

analitik.am

Հայաստանն է այն վառ օրինակը հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության:

Նրանք մարդիկ են, ովքեր խոստանում են ամեն ինչ՝ բոլորին:

Նրանք մարդիկ են, ովքեր հեշտությամբ հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների:

Նրանք մարդիկ են, ովքեր կառավարում են զգացմունքներով, բայց ոչ՝ գիտելիքով:

Նրանք մարդիկ են, ովքեր զիլ ելույթներ են ունենում, բայց ոչ՝ զիլ արդյունքներ:

Նրանք մարդիկ են, ովքեր երազում են բացարձակ իշխանության մասին՝ բացարձակ հոգ չտանելով հետո:

Նրանք մարդիկ են, ովքեր շփոթում են հակակոռուպցիոն ռազմավարությունն վհուկների որսի հետ:

Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:

Մինչև որ պոպուլիստները իշխանությունը կվերցնեն, դուք կհամարեք նրանց «les enfants terribles/ չար երեխաներ». Բայց երբ նրանք արդեն կլինեն վերևում, նրանք կդառնան պարզապես՝ «չարը»:

Եվրոպան չի աջակցում հեղափոխությանը:
Եվրոպան բարեփոխումների աջակիցն է:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Նույն շարքից