Հասարակություն 

Գազի արտահոսք.Փրկարարներն իրականացրել են հերթապահություն

analitik.am

Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան բակում գազի բալոնից (3 կգ-անոց)  տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Նույն շարքից