Քաղաքականություն 

Այ ընկեր ջան էս հո Նիկոլի թիվը չէ. Շարմազանովը՝ նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ, ինչը փաստել է նաև ԱԱխ քարտուղարը: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր լավագույն ժամանակները չեն ապրում. «Երբ վարչապետ Փաշինյանը հեգնական տոնով ասում էր «Հանրապետական պատգամավորներից մեկը հուզված տոնով ասում էր՝ քոռանամ ես», հիմա քոռանամ քո համար, որ դու մի բան ես ասում, ԱԽ քարտուղարը՝ մեկ այլ բան: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ, ինչու է ԱԱԽ քարտուղարն ընդունում, որ խնդիր կա: Պետք չէ մեզ հետ հեգնանքով խոսել, մենք ընդդիմություն ենք և սրտացավությունից ելնելով ենք խոսում, փաստերից ելնելով ենք ասում: Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի սանրվածքն ինձ դուր չի գալիս, ես դաստիարակված մարդ եմ ինձ համարում և իմ գործընկերների հետ պլինտուզից ներքև բանավեճի մեջ չեմ մտնի: Ես ասում եմ, պարոն Փաշինյան, երբ դուք ասում եք, որ պետք է ադապտացվեն, լուրջ ընդունում եք, որ դա կարող է լա՞վ ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, երբ Լավորվի հայտարարությանը, որ Հայաստանում իրավիճակը եռում է, դուք ասում եք, որ իսկապես շոգ է, լուրջ հավատում եք, որ դա դրակա"ն է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա: Կարծում եք, Ձեր КВН-ական հումորը Ռուսաստանում լա՞վ են ընդունելու, դրակա՞ն է ազդելու Ռուսաստանում ապրող հայերի վրա»,-ասաց Շարմազանովը՝ հայտարարելով, որ երեք նախագահների կառավարման ժամանակ նման բան չի տեսել:

Ըստ ԱԺ փոխխոսնակի, նույնը նաև Եվրոպայի հետ հարաբերություններին է վերաբերում. «Գնում են Եվրոպա, գալիս են ու ասում, թե ինչու փող չեն տվել մեզ հեղափոխության համար: ԱՄՆ-ից էլ ասացին, որ լուրջ ներդրումային բում չկա: Այնպես չէ, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացել են: Այս մարդիկ չունեն հայեցակարգ: Գնում են Արցախ մի բան են ասում, հետո՝ մեկ այլ բան: Փաշինյանի կառավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայեցակարգ չունի»,-հայտարարեց Շարմազանովը՝ հավելեով, որ սա Նիկոլի թիվը չէ:

Նույն շարքից