Քաղաքականություն 

Օրենքով այդ պղծության և համասեռամոլության քարոզը պետք է արգելվի. Շարմազանովը նախաձեռնությամբ հանդես կգա

analitik.am

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է հանդես գալ մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, ինչի մասին հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱԺ փոխխոսնակը պատրաստվում է հանդես գալ, երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններն են. «Օրենքով այդ պղծության և համասեռամոլության քարոզը պետք է արգելվի»:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքար մղել դրա դեմ և դիտարկմանը, թե արգելվելու է արդյո՞ք օրինակ Էլթոն Ջոնի և նրա ընկերոջ այցելությունը Հայաստան, Շարմազանովն ասաց, որ նման արգելք չի լինելու, բայց նրանք պետք է չհամբուրվեն փողոցում. «Եթե երկու տարբեր սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, ապա երկու նույն սեռի մարդկանց համբույրից ծնվում է շատ վատ բան»,-ասաց նա:

Նույն շարքից