Քաղաքականություն 

Նախագահ Սարգսյանը՝ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին

analitik.am

Մեծ երկրի ղեկավարի հետ ցանկացած հանդիպում Հայաստանի ղեկավարության համար շատ էական է և կարևոր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին:

Սարգսյանի խոսքերով, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումը կարևոր է շատ. «Բայց ես չեմ կարծում, որ հանրությունը պետք է ամեն անգամ հանդիպումներից ինչ-որ սպասելիքներ ունենա, որովհետև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դարերի հարաբերություններ են: Այս կառավարությունը ևս պետք է հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ և ամեն անգամ մեկ կամ երկու հանդիպումից դրամա սպասել պետք չէ»։

Նախագահը վստահություն հայտնեց, որ հանդիպումը շատ բարձր և լավ բարեկամական մթնոլորտում է անցնելու. «Վստահ եմ, որ հանդիպումները հաճախ շարունակվելու են: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածությանը, նախագահն ասաց, որ այդ հարաբերություններում երկարաժամկետ, խորը կամ լայն լարվածություն չի տեսնում, չի սպասում և չի կարծում թե երբևէ կլինի:

Նույն շարքից