Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել Իրանում

analitik.am

Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովի համար Թեհրան մեկնած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սպասվում է, որ այսօր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

 

Նույն շարքից