Քաղաքականություն 

Երկու ամսում կորցրեց և աշխատանքը, և կնոջը

analitik.am

25 տարվա համատեղ կյանքից հետո Մեծ Բրիտանիայի  նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը բաժանվում է կնոջից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ ամուսնալուծության պատճառը նախկին նախարարի դավաճանություններն են:

Նշենք, որ ամուսիններն արդեն երկու անգամ՝ 2004 և 2009 թվականներին, ժամանակավոր հեռացել էին իրարից՝ կրկին դավաճանությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը ԱԳ նախարարի պաշտոնից ազատվեց հուլիսի 9-ին:

 

Նույն շարքից