Հասարակություն 

Իրազեկում՝ հատուկ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի վերաբերյալ

analitik.am

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն գոյություն ունի օտարերկրացիներին տրվող կացության կարգավիճակների հետևյալ տեսակները՝

1. ժամանակավոր-տրվում է 1 տարի ժամկետով
2.մշտական-տրվում է 5 տարի ժամկետով
3.հատուկ-տրվում է 10 տարի ժամկետով։

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվող «հատուկ անձնագրի» նկարագիրը և ձևը հաստատվել է ՀՀ կառավարության 07.02.2008թ. թիվ 134-Ն որոշմամբ։

Ներկայումս հատուկ անձնագրի գույնը կարմիր է։ Մինչ որոշումը, այսիննք 2008թ.-ը, հատուկ կարգավիճակ ունեցող անձանց տրվող փաստաթուղթը ՀՀ քաղաքացու անձնագրի բլանկով էր տպագրվում, առաջին էջի վրա դրվում էր կնիք «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» բովանդակությամբ։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյան

Նույն շարքից