Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկիչներին օգնելու մեջ

analitik.am

Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անհանգստացած է Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու ամերիկյան փորձերի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Եփրատի արևելքում մեզ համար ոչ ցանկալի իրադարձություններ են տեղի ունենում: Այնտեղ ահաբեկիչները (Էրդողանը նկատի ունի քրդական ուժերին) փորձում են արտաքին ուժերի օգնությամբ ամրանալ: Մեզ անհանգստացնում են ահաբեկչական կազմակերպություններին օգնելու ԱՄՆ փորձերը»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ այսօրվա եռակողմ գագաթաժողովում կողմերը քննարկում են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ թուրքական ուժերը շարունակելու են իրենց ներկայությունը Սիրիայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Նույն շարքից