Հասարակություն 

/Ուղիղ միացում՝ դատարանից/ Ալեքսանդր Սարգսյանի որդին բարձրաձայն չպատասխանեց առողջական խնդիրներ ունենալու մասին հարցին

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը:

Քիչ առաջ կրտսեր Սարգսյանը, պատասխանելով դատավոր Դանիբեկյանի հարցերին, չցանկացավ բարձրաձայն պատասխանել առողջական խնդիրներ ունենալու մասին հարցին:

Մյուս հարցերին պատասխանելով՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին հայտարարեց, որ ամուսնացած է, ունի երկու երեխա, դատվածություն չունի, ունի բարձրագույն կրթություն: Սարգսյանը նաև հայտնեց, որ աշխատել է Երևանի քաղաքապետարանում:

 

Նույն շարքից