Քաղաքականություն 

Մենք արդեն 20 տարի աշխատում ենք միասին․ Գագիկ Ծառուկյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, 30 քաղաքապետեր՝ ԲՀԿ-ի կազմակերպած կոնֆերանսից առաջ լրագրողների հետ զրույցում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց մի շարք հարցերի։

Այն հարցին, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, Ծառուկյանն ասաց, որ իրենք արդեն 20 տարի է միասին են աշխատում․ «Որովհետև ամենավստահելի, ամենապատասխանատու մարդն է, մենք արդեն 20 տարի իրար հետ աշխատում ենք, և ցանկացած խնդրանք, ցանկացած ժամի նա անում է։ Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է լավ բան անել իր ժողովրդի համար»։

Իսկ այն հարցին, թե կուսակցության ներսում համաձայն էին արդյո՞ք նրա որոշման հետ, քանի որ կարծես միանշանակ չէր, Ծառուկյանը պատասխանեց․ «Չէ, ինչի միանշանակ չէր, մենք դնում ենք մեր թեկնածությունը 12 հոգով։ Եվ դուք կարող եք հարցում անել երևանցիներից և տեսնել, որ բոլորը Նաիրա Զոհրաբյանին են ցանկացել»։

Նաև այն հարցին, թե Նաիրա Զոհրաբյանի հետ կապված «Նառա, դու սուս» խոսքի վետոն հանել է արդյո՞ք, ԲՀԿ-ական առաջնորդն ասաց, որ ինքը կատակել է․ «Ես կատակ եմ արել, իսկ դուք դա չեք ընկալել»։

Նույն շարքից