Հասարակություն 

Եթե Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ ունի թող գնդակահարեն հրապարակում. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Եթե Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ ունի թող գնդակահարեն հրապարակում: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հրավիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ հայտարարել է, թե պատրաստ է գնդակահարվել Հանրապետության հրապարակում, եթե ինքը կապ ունի Մարտի 1-ի հետ:

Լրագրողների դիտարկմանը, որ Հայաստանում գնդակահարություն չի թույլատրվում, Ծառուկյանը, Պետրոս Ղազարյանին հաջորդելով, հայտարարեց, որ այդ օրենքը կմտցնեն:

Ինչ վերաբերում է նրան, որ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում զենքեր են հայտնաբերվել, որոնք հնարավոր է կապ ունեն Մարտի 1-ի իրադարձությունների հետ, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ քննչական մարմինները հայտարարել են ստուգումներ անցկացնելու մասին, երբ դրանք ավարտվեն, կարելի կլինի խոսել:

Նույն շարքից