Հայաստան Քաղաքական 

Հայկ Մարությանը շարունակում է պնդել, որ կան սև ուժեր

«Իմ ձևակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց այո սխալ չէր, այո սև ուժեր գոյություն ունեն, այո մենք՝ բոլորս, իրար հետ, ամբողջ հայ ժողովուրդը, մայիսի երկուսին միասին դուրս էինք եկել փողոց, Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք հենց այդ սև ուժերի դեմ, որոնք սպասում են իրենց ռևանշին»,-Ազատության եթերում հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը՝ հավելելով, որ ինքը միասնության կոչ է անում, միասնական պետք է լինել այդ ուժերի դեմ պայքարում թույլ չտալու նրանց նորից գրավել Հայաստանը:

Մարությանը, խոսելով իր հայտնի հայտարարության մասին, նշել է, որ դա չի ասվել նախընտրական կոնտեքստում, դա ասվել է թիմի հետ հանդիպման ժամանակ և ինքն արձանագրել է, որ պայքարը դեռ ավարտված չէ, դեռ երկար ճանապարհ ու երկար պայքար կա ժողովրդի հետ վերոնշյալ ուժերի դեմ:

Ավելի վաղ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենք սպիտակներն են, իսկ ով չի ցանկանում իրենց հաջողությունը՝ սև: Մարությանի ձևակերպումը քննադատեցին շատերը, այդ թվում նաև վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ վերջինս իր ձևակերպումների մեջ ճշգրիտ չի եղել:

Նույն շարքից