Alibaba ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման հայտարարել է, որ երկուշաբթի հեռանալու է իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես հայտնում է The New York Times-ը, Ման զբաղվելու է բարեգործությամբ և կրթական ծրագրեր իրականացնելով: Միևնույն ժամանակ նա կպահպանի ընկերության տնօրենների խորհրդում իր տեղը և կմնա ընկերության ղեկավարի խորհրդական:
Հարկ է նշել, որ աշխարհի ամենահարուստ ու ամենահամեստ մարդկանցից մեկը համարվող Ջեկ Ման իր հիմնադրած ընկերությունից հեռանում է աստիճանաբար: Դեռ 2013 թվականին նա լքեց ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը՝ շարունակելով ակտիվ մասնակցություն ունենալ Alibaba-ի կյանքին և պլանավորել ընկերության երկարաժամկետ ռազմավարությունը:
Պարբերականը նաև գրում է, որ Մային է պատկանում հայտնի ընկերության բաժնետոմսերի 6,4 տոկոսը:
Հավելենք, որ Alibaba ընկերությունը Ջեկ Ման ստեղծեց 1999 թվականին, այսօր ընկերության տարեկան եկամուտը կազմում է 40 միլիարդ դոլար: