Քաղաքական 

Վալերիյ Օսիպյանի կնքահայր Կարեն Կարապետյանին դեռ աշխատանքից չեն ազատել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչության աշխատանքներն արդեն տևական ժամանակ է կազմալուծվել են։ ՊԵԿ-ի այս կարևորագույն վարչության պետ, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայր Կարեն Կարապետյանի նկատմամբ դեռևս հուլիսի սկզբից ծառայողական քննություն էր սկսվել, ապա նյութերն ուղարկվել էին ՀՔԾ։ Իսկ այս ամբողջ ժամանակահատվածում ՊԵԿ օպերվարչության պետի աշխատասենյակի դուռը կնքված է, նրա գործառույթներն իրականացնում են պետին ոչնչով չզիջող տեղակալները և վարչության այլ աշխատակիցներ, որոնցից ՊԵԿ-ը սկսել է աստիճանաբար ազատվել։

Ուշագրավն այն է, որ ՊԵԿ ղեկավարությունը դեռևս աշխատանքից չի ազատել Կարեն Կարապետյանին։ Այսինքն՝ ոչ աշխատանքից են ազատում, ոչ վերադարձնում, ինչից միայն ու միայն տուժում է օպերատիվ վարչության բնականոն աշխատանքը, որը, ինչպես արդեն նշեցինք, արդեն 2 ամիս է կաթվածահար վիճակում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից