Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինի օգնականը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն 3-րդ հանդիպումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, սպասվում է անկեղծ և լուրջ զրույց երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

Ուշակովի խոսքերով, քննարկվելիք հարցերը վերաբերելու են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը:

Նույն շարքից