Mundo Deportivo-ի պնդմամբ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրել է իրեն վերադարձնել Կատալոնիա: Պարբերականի տեղեկություններով, 26-ամյա բրազիլացին զղջացել է հեռանալու համար և ցանկանում է վերադառնալ իր ընկերների մոտ:
Տեղեկությունների համաձայն, Նեյմարը դժգոհ է փարիզյան գրանդում տիրող մթնոլորտից, նրան դուր չի գալիս Կավանիի և Մբապեի հետ մրցակցությունը և այն, որ մրցակից թիմերի պաշտպանները միտումնավոր կոպիտ են խաղում իր դեմ:
Իր հերթին կատալոնական գրանդը չի ցանկանում վերադարձնել Նեյմարին: Պատճառն այն է, որ բրազիլացու գործերին անընդհատ միջամտում է վերջինիս հայրը, ում պատճառով էլ նա հեռացավ Կատալոնիայից: Բացի դրանից կատալոնական գրանդի ղեկավարությունը կարծում է, որ արդեն հասցրել է ուժեղացնել թիմի կազմը և այլևս չկա Նեյմարի կարիքը: